CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Իմ պատասխան-ուղերձը Ալիևին

Իմ պատասխան-ուղերձը Ալիևին
22.04.2026 | 13:27

Ճիշտն ասած, այս անգամ ցանկություն չունեի պատասխանելու Ալիևի զառանցանքներին, բայց, ինչպես տեսնում եմ, լռությունն այդ բռնապետին ուղղակի թևեր է տալիս։

Ալի՛և, անդրադառնամ քո այն հարցադրմանը, թե «Ո՞ւմ է պետք Հայաստանն առանց ճանապարհների»։

Նախ սկսեմ Հայաստանից։ Հայաստանն իր հազարամյա պատմությամբ ու մշակույթով մարդկությանն ու աշխարհին շատ ավելին է տվել, քան բոլոր թուրքական պետություններն ու ժողովուրդները միասին վերցրած։ Հայաստանից են ծնվել այնպիսի գիտնականներ, մշակութային ու ռազմական գործիչներ, ովքեր իրենց մտքով ու գործով անջնջելի հետք են թողել համաշխարհային պատմության մեջ։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, բավական է ասել, որ հայ ենք, և մարդիկ գիտեն մեր տեսակը, ճանաչում են այն անվանի հայերին, որոնց ազգանուններն այսօր հայտնի են հարյուրավոր պետություններում։

Հիմա մի պահ պատկերացրո՛ւ, որ գտնվում ես մեկ այլ երկրում և ասում ես, որ ադրբեջանցի ես։ Բացի ցեղասպան բռնապետ լինելուց, նավթից ու խավիարից՝ դու և քո պետությունն ուրիշ ոչ մի արժեք չունեք։ Հիմա ես եմ քեզ հարցնում. ո՞ւմ է պետք Ադրբեջանն առանց նավթի։ Դուք ուղղակի գոյություն չէիք ունենա որպես պետություն։ «Կոկա-կոլան» ավելի մեծ տարիք ու պատմություն ունի, քան Ադրբեջան պետությունը։ Ցո՛ւյց տուր գեթ մեկ ադրբեջանական պատմամշակութային կամ գիտական արժեք, որը ստեղծել եք ձեր մեկդարյա գոյության ընթացքում և որով կարող եք հպարտանալ աշխարհի առջև։

Ալի՛և, հորդ արձանները կանգնեցնելու փոխարեն դու պետք է Բաքվի կենտրոնում բոլշևիզմի մի հսկա հուշարձան կանգնեցնես և ամեն օր խոնարհվես դրա առաջ։ Եթե չլիներ բոլշևիզմը, դուք հիմա տափաստաններում փոշու մեջ կորած քոչվոր-քոչվոր էիք խաղալու։ Եթե չլիներ բոլշևիզմը, դու նույնիսկ «նավթ» բառը գրել չէիր իմանա։

Նորից եմ հարցնում քեզ. ո՞ւմ է պետք Ադրբեջանը և ո՞ւմ ես պետք դու, եթե չլիներ ձեր նավթը։ Ասեմ քեզ՝ ոչ մեկին։ Ինչքան էլ փորձեք թալանել ու յուրացնել հայ ազգի պատմությունն ու մշակույթը, միևնույն է, շարունակելու եք մնալ նույն արյունարբու քոչվորները, որոնց բոլշևիզմն արհեստական շունչ տվեց ու դարձրեց պետություն։

Մենք՝ հայերս, եղել ենք, կանք ու կապրենք մեր հողում, որը մարդկության պատմության սկզբից եղել է ու կմնա մեր միակ հայրենիքը, որի անունն է Հայաստան։

Հ․Գ․ Ի դեպ, այն այբուբենը, որն այսօր դու օգտագործում ես, նույնպես հայ է ստեղծել։ Եվ հիշի՛ր, Ալի՛և. ԳԼԽՈՎԴ ՇԱՏ ԱՄՊԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ԲԱՅՑ ՍԱՐԸ ՄԻՇՏ ԿՄՆԱ ԱՆՍԱՍԱՆ...

Բանտ, 21․04․2026թ․

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ